Չենք ցանկանում, որ մեզ մոտ գրոհայիններ հայտնվեն․ Պուտինը՝ Աֆղանստանում իրադրության մասին

Չենք ցանկանում, որ մեզ մոտ գրոհայիններ հայտնվեն․ Պուտինը՝ Աֆղանստանում իրադրության մասին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ իրավիճակն Աֆղանստանում անմիջական կապ ունի Ռուսաստանի անվտանգության հետ:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, Պուտինը նաեւ նշել է. «Այդ սարսափները, որոնք այժմ Աֆղանստանում են, ոչ այնքան վաղուց եղել են մեզ մոտ, եւ մենք չենք ցանկանում այդ վերադարձը, եւ նման տարրեր մեզ պետք չեն»:

«Մենք չենք ցանկանում, որ Աֆղանստանից փախստականների անվան տակ մեզ մոտ գրոհայիններ հայտնվեն», - ընդգծել է Պուտինը:

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում