Դեմ ենք տարածաշրջանում ցանկացած աշխարհաքաղաքական փոփոխության. Քանանին արձագանքել է Էրդողանին

Դեմ ենք տարածաշրջանում ցանկացած աշխարհաքաղաքական փոփոխության. Քանանին արձագանքել է Էրդողանին

Իրանի արտգործնախարարության խոսնակ Նասեր Քանանին այսօրվա ճեպազրույցում մեկնաբանել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի վերջին հայտարարությունները Իրանի կողմից «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ դրական ազդանշաններ ստանալու մասին․

«Մենք համաձայն ենք տրանսպորտային երթուղիները զարգացնել այնպես, որ երաշխավորվեն տարածաշրջանի բոլոր երկրների շահերը: Բայց, միևնույն ժամանակ, ընդգծում ենք, որ մենք մերժում ենք միջազգային սահմանների փոփոխությունը և դեմ ենք տարածաշրջանում ցանկացած աշխարհաքաղաքական փոփոխության, և մենք այդ հարցում մեր դիրքորոշումը հայտնել ենք թափանցիկ և հստակ»,- հայտարարել է Քանանին։ 

«Մենք ողջունում ենք տարածաշրջանային երկխոսությունը «3+3» ձևաչափի շրջանակներում և շարունակել խորհրդակցությունները այլ երկրների հետ։ Մենք պատրաստ ենք անել հնարավորը՝ կովկասյան խնդրի լուծման համար»,- ավելացրել է ԱԳՆ խոսնակը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում