Մարմնամարզիկ Արթուր Դավթյանն աշխարհի գավաթի հենացատկերի վարժությունում գրավեց առաջին տեղը
Հայաստանի մարմնամարզության հավաքականի անդամ, Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Արթուր Դավթյանը աշխարհի գավաթի խաղարկությունում զբաղեցրել է առաջին հորիզոնականը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Գերմանիայի Կոդբուս քաղաքում ընթացող աշխարհի գավաթի խաղարկության հերթական փուլում Արթուր Դավթյանը հենացատկերի վարժությունում հավաքելով 14, 983 միավորով` գրավեց առաջին տեղը:
Նախօրեին էլ աշխարհի գավաթում Վահագն Դավթյանը օղակների վարժությունում զբաղեցրել էր երկրորդ հորիզոնականը:
Կարծիքներ