Էդգար Մալաքյանը և Վսևոլոդ Երմակովը համալրել են «Արարատը»

Էդգար Մալաքյանը և Վսևոլոդ Երմակովը համալրել են «Արարատը»

Էդգար Մալաքյանը և Վսևոլոդ Երմակովը համալրել են «Արարատը», տեղեկանում ենք ֆուտբոլային ակումբի հաղորդագրությունից։ «Ուրախ ենք տեղեկացնել, որ «Արարատը» պայմանագրեր է կնքել կիսապաշտպան Էդգար Մալաքյանի և դարպասապահ Վսևոլոդ Երմակովի հետ։

Երկու ֆուտբոլիստներն էլ «Արարատ» են տեղափոխվել Գյումրու «Շիրակից»: Մալաքյանը կարիերայի ընթացքում հանդես է եկել «Ժետիսու», «Պետրոլուլ», «Ստալ», «Վիկտորի Պլզեն», «Չեսկե Բուդեյովիցե» ակումբներում, իսկ Բարձրագույն խմբում պաշտպանել է «Ալաշկերտի», «Բանանցի» (այժմ «Ուրարտու») և «Փյունիկի» գույները: Հայաստանի ազգային հավաքականում անցկացրել է մեկ տասնյակից ավելի հանդիպում: Երմակովը ռուսասկան «Կրասնոդարի» սան է: Հանդես է եկել

«Կրասնոդարի» երկրորդ թիմում, ինչպես նաև «Տորպեդո Արմավիր»-ում»,- ասվում է հաղորդագրությունում:

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում