Քրիստինե Պողոսյանն ԱՄԷ դեսպանի հետ քննարկել է թմրամիջոցների դեմ պայքարի ոլորտում համագործակցության հնարավորությունները

Քրիստինե Պողոսյանն ԱՄԷ դեսպանի հետ քննարկել է թմրամիջոցների դեմ պայքարի ոլորտում համագործակցության հնարավորությունները

Ազգային ժողովի Հայաստան-Արաբական Միացյալ Էմիրություններ բարեկամական խմբի անդամ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Քրիստինե Պողոսյանը հունվարի 29-ին հանդիպել է մեր երկրում ԱՄԷ արտակարգ և լիազոր դեսպան Նարիման Մուհամմեդ Շարիֆ Ալ Մուլլայի հետ: Այդ մասին հայտնում են ԱԺ-ից:

Ողջունելով դեսպանին խորհրդարանում՝ Քրիստինե Պողոսյանը կարևորել է Արաբական Միացյալ Էմիրություններ հետ համագործակցությունը, խորհրդարանական հարաբերությունների զարգացումը:

Դեսպանը, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, կարևորել է երկկողմ կապերի խորացման անհրաժեշտությունը, խոսել ՀՀ Ազգային ժողովի և ԱՄԷ Դաշնային ազգային խորհրդի միջև փոխգործակցության զարգացման մասին:

Կողմերը քննարկել են թմրամիջոցների դեմ պայքարի ոլորտում համագործակցության հնարավորությունները, ընդգծել գործնականում փորձի փոխանակման անհրաժեշտությունը: Դեսպանը նշել է, որ ԱՄԷ-ն մեծ փորձ ունի ոլորտում և պատրաստ է ներկայացնելու այն Հայաստանի գործընկերներին:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում