Ու՞մ շահերն է սպասարկում խորհրդարանական ընդդիմությունը. Տարոն Չախոյան

Ու՞մ շահերն է սպասարկում խորհրդարանական ընդդիմությունը. Տարոն Չախոյան

Վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.

«1) Հայաստանի վարչապետը ի լուր աշխարհի խոսում է   Ադրբեջանի կողմից լայնամասշտաբ հարձակման լեգիտիմության ձևավորման  մասին, իսկ խորհրդարանական ընդդիմությունը հայտարարում է  հանրահավաքի մասին։  
2) Հայաստանի վարչապետը խոսում է Տարածաշրջանային էսկալացիա հարուցելու Ադրբեջանի նպատակների մասին,  խորհրդարանական ընդդիմությունը հայտարարում է  հանրահավաքի մասին։
3) Հայաստանի վարչապետը խոսում է Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կողմից իրականացվող էթնիկ զտման մասին,   խորհրդարանական ընդդիմությունը հայտարարում է  հանրահավաքի մասին։
4) Հայաստանի վարչապետը խոսում է Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կողմից ստեղծված հումանիտար աղետի մասին, խորհրդարանական ընդդիմությունը հայտարարում է  հանրահավաքի մասին։
Ի դեպ, պատահական չէ ընտրված նաև հանրահավաքի օրը՝  ապրիլի 5-ին,  քանի որ դրա հաջորդ  օրը՝ ապրիլի 6-ին Բրյուսելում նախատեսված է Փաշինյան-Ալիև հանդիպումը։
Հիմա  հարց։
Փաշինյան-Ալիև հանդիպումից առաջ  ու՞մ է պետք  և ո՞ր կողմին է  ձեռնտու պառակտել հայաստանյան հասարակությանը, խորացնել իշխանություն-ընդդիմություն ջրբաժանը, ալեկոծել ներհայաստանյան քաղաքական դաշտը,  խնդիրներ ստեղծել Հայաստանի իշխանությունների համար։
Պատասխանը միանշանակ է՝   միայն Ադրբեջանին և մեր թիկունքում Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի  դեմ Ադրբեջանի հետ դավեր նյութողին։
Եվ ուրեմն, ու՞մ շահերն է սպասարկում խորհրդարանական ընդդիմությունը։  Միանշանակ ոչ  Հայաստանի և ոչ էլ Լեռնային Ղարաբաղի։  Խորհրդարանական ընդդիմությունը   շարունակում է սպասարկել օտարերկրյա շահեր, հուսալով թե կկարողանա  Հայաստանում հասնել իշխանափոխության և դրա դիմաց  գոնե թուլափայ կստանա։
ՀԳ․ Վերը թվարկվածներից հետո նույն խորհրդարանական ընդդիմության կարկառուն ներկայացուցիչները  դեռ հանդգնում են խոսել դավաճանությունից։
Կներեք, բայց դավաճանությունն էլ  ո՞նց  է լինում, պոզով-պոչո՞վ»։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում