Սլովակիայի փոխվարչապետը հայտարարել է Ռուսաստանի Դաշնության՝ գազի դիմաց ռուբլով վճարելու պայմանը կատարելու անհրաժեշտության մասին

Սլովակիայի փոխվարչապետը հայտարարել է Ռուսաստանի Դաշնության՝ գազի դիմաց ռուբլով վճարելու պայմանը կատարելու անհրաժեշտության մասին

Սլովակիայի փոխվարչապետ և էկոնոմիկայի նախարար Ռիչարդ Սուլիկը հայտարարել է Ռուսաստանի Դաշնության պայմանի կատարման անհրաժեշտության մասին՝ ռուսական գազի մատակարարումների դիմաց վճարել ռուբլով։ Քաղաքական գործչի խոսքերը կիրակի օրը մեջբերել է բրատիսլավական «Պրավդա» թերթի կայքը։

«Եթե կա ռուբլով վճարելու պայման, ապա եկեք վճարենք ռուբլով»,- ասել է Սուլիկը։ Նա նշել է, որ Սլովակիան արդեն վճարել է Ռուսաստանից գազի մատակարարման վերջին հաշիվը։ Հաջորդ ժամկետը մայիսի 20-ն է: Մինչ այդ Բրատիսլավան պետք է լուծի ռուբլով վճարման հարցը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում