Երևանում կանցկացվի հայ-իրանական գործարար համաժողով
Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության միջկառավարական համատեղ հանձնաժողովի 17-րդ նիստի շրջանակներում 2022 թվականի մայիսի 12-ին Երևանում կանցկացվի հայ-իրանական գործարար համաժողով:
ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը տեղեկացնում է, որ համաժողովին իրանական կողմից կմասնակցեն պոլիմերային և պլաստիկ նյութերի, շինանյութերի՝ քար, գիպս, սալիկ, կերամիկա, քիմիական պարարտանյութերի, կենցաղային տեխնիկայի, քիմիական և մաքրման նյութերի, հանքային վառելանյութերի, երկաթի, պողպատի, թուջի, չոր և թարմ մրգերի, հացի, հողագործական և փաթեթավորման ոլորտի սարքավորումների արտադրությամբ զբաղվող ընկերությունների և կազմակերպությունների ներկայացուցիչները։
Միջոցառման շրջանակում նախատեսվում են G2B և B2B ձևաչափով հանդիպումներ։ Մասնակցել ցանկացողները կարող են իրենց տվյալները մինչև մայիսի 11-ն ուղարկել [email protected] էլեկտրոնային հասցեին։
Կարծիքներ