ՀՀ ԿԲ. Թանկարժեք մետաղների գներ եւ փոխարժեքներ
ՀՀ կենտրոնական բանկից Արմենպրեսին տեղեկացնում են, որ հոկտեմբերի 3-ին, բանկի կողմից սահմանվել են հետևյալ փոխարժեքները.
ԱՄՆ դոլարի փոխարժեքն աճել է 11.24 դրամով և կազմել 413.45 դրամ: Եվրոյի փոխարժեքն աճել է 9.24 դրամով և կազմել 433.09 դրամ: Ռուսական ռուբլու փոխարժեքն աճել է 0.10 դրամով և կազմել 4.17 դրամ: Բրիտանական ֆունտի փոխարժեքն աճել է 9.57 դրամով և կազմել 498.54 դրամ:
Ինչ վերաբերում է թանկարժեք մետաղներին, ապա ոսկու գինն աճել է 178.14 դրամով և կազմել 24366.23 դրամ: Արծաթի գինը նվազել է 11.00 դրամով և կազմել 287.39 դրամ:
Կարծիքներ