Ինչու՞ են մարդիկ երկրորդ անգամ վարակվում կորոնավիրուսով

Ինչու՞ են մարդիկ երկրորդ անգամ վարակվում կորոնավիրուսով

Մասաչուսեթսի համալսարանի մասնագետները պարզել են, թե ինչու են մարդիկ կրկին վարակվում կորոնավիրուսով: Նրանց ուսումնասիրությունների արդյունքները հրապարակվել են Cell հանդեսում:

Գիտնականները ուսումնասիրել են կորոնավիրուսի հետեւանքով մահացածների լիմֆատիկ հանգույցներն ու փայծաղը եւ եզրահանգել, որ օրգաններում բացակայում են գերմինատիվ կենտրոնները,որոնք կայուն իմունիտետ են ապահովում:

Մասնագետները պարզել են, որ կորոնավիրուսի ծանր ընթացքի դեպքում օրգանիզմում արտադրվում են բազմաթիվ մոլեկուլներ՝ ցիտոկին TNF այնտեղ, որտեղ ձեւավորվում են գերմինատիվ կենտրոնները:

Եվ հենց այդ պարագայում է, որ հնարավոր է կրկին վարակվել կորոնավիրուսով:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում