Ավստրալիան պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի իրավաբանական և ֆիզիկական անձանց նկատմամբ

Ավստրալիան պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի իրավաբանական և ֆիզիկական անձանց նկատմամբ

Ավստրալիայի ԱԳՆ-ն հայտարարել է Ղրիմի կամրջի կառուցման հետ կապված Ռուսաստանի 4 ընկերությունների և մեկ ֆիզիկական անձի նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու մասին: Նրանք բոլորը կապված են Կերչի նեղուցով անցնող երկաթուղային կամրջի կառուցման և շահագործման հետ:

Ավստրալիայի արտաքին գործերի նախարար Մարիս Փեյնը գերատեսչության կայքում հայտնել է, որ սահմանափակումների մասին որոշումը կայացվել է Կանադայի հետ համաձայնեցված և համահունչ է Մեծ Բրիտանիայի և ԵՄ կողմից ձեռնարկված գործողություններին: Ուկրաինայի հարցով Ավստրալիայի պատժամիջոցների ցուցակում ներառված են 168 ֆիզիկական անձ և 52 ընկերություն:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում