ՀՀ ԱԳ նախարարը հանդիպել է Կանադայի գործընկերոջ հետ
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակներում հանդիպել է Կանադայի ԱԳ նախարար Մելանի Ժոլիի հետ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացրել է «Ֆեյսբուք»-ի «ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ» էջը։
«ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյան.
«Եզրափակելով շփումները Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակներում՝ ուրախ էի մտքեր փոխանակել Կանադայի ԱԳ նախարար, իմ լավ բարեկամ Մելանի Ժոլիի հետ:
Մեր համագործակցությունն առավել ընդլայնելու հանձնառությունն ամուր է՝ հիմնված ընհանուր արժեքների և Հարավային Կովկասում կայուն զարգացումը խթանելու շահերի վրա»»,- ասվում է գրառման մեջ։
Կարծիքներ