Սպասվում են տեղումներ և մառախուղ, լեռնային գոտիներում՝ ձյան տեսքով
Հանրապետության տարածքում մարտի 21-23-ը, 24-ի գիշերը, 25-ին շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ և մառախուղ, լեռնային գոտիներում ձյան տեսքով։ Մարտի 24-ի ցերեկն սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին հարավարևմտյան է՝ 2-5 մ/վ, մարտի 21-ին և 22-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը մարտի 23-ին կնվազի 2-4 աստիճանով։
Երևանում մարտի 21-23-ը, 24-ի գիշերը, 25-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև, հնարավոր է նաև մառախուղ: Մարտի 24-ի ցերեկն սպասվում է առանց տեղումների եղանակ։
Կարծիքներ