ՌԴ-ն փորձում է դիրքավորվել և Մերձավոր Արևելքում Իրանի ու Իսրայելի մասնակցությամբ լայնամասշտաբ բախում հրահրել. քաղաքագետ
Մերձավոր Արևելքում իրավիճակը շարունակում է լարված մնալ: Թեման արդիական է մնում միջազգային մամուլի էջերում և օրակարգային՝ տարածաշրջանի երկրների համար:
«Հանուն հանրապետության» կուսակցության փոխնախագահ, քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանի բնորոշմամբ՝ լարվածությունը Մերձավոր Արևելքում ձևավորվել է անցյալ տարվա հոկտեմբերի 7-ին՝ Վլադիմիր Պուտինի ծննդյան օրը, երբ ՀԱՄԱՍ-ը արյունալի հարձակում սկսեց Իսրայելի դեմ:
«Բացարձակապես ակնհայտ է, որ Մերձավոր Արևելքում որևէ մեկը շահագրգռված չէ էսկալացիայի մեջ, շահագրգիռ կողմերը դրսում են՝ տարածաշրջանից դուրս, և դա, իհարկե, առաջին հերթին Ռուսաստանն է, որովհետև դրանով իսկ, այո՛, լղոզվում է Ուկրաինայի վրա ՌԴ հարձակման թեման, այո՛, դրանով հարվածի տակ է դրվում Արևմուտքի և Հարավի համերաշխությունը ՌԴ-ի դեմ պատժամիջոցների հարցում, իսկ մենք գիտենք, որ Ջիդայում այդ պայմանավորվածությունը արդեն իսկ կայացել էր մինչև հոկտեմբերի 7-ը, և այո՛, ՌԴ-ն փորձում է դիրքավորվել և հենց հիմա փորձում է Մերձավոր Արևելքում և՛ Իրանի, և՛ Իսրայելի մասնակցությամբ առավելագույնս լայնամասշտաբ բախում հրահրել»,- «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում նշել է քաղաքագետը:
Մեկնաբանելով Reuters-ի՝ ոչ պաշտոնական աղբյուրներից ստացված, չճշտված այն տեղեկությունը, թե Վլադիմիր Պուտինն Իրանի գերագույն և հոգևոր առաջնորդին Շոյգուի միջոցով խնդրել է զուսպ արձագանքել ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի առաջնորդ Իսմայիլ Հանիեի սպանությանը և զերծ մնալ իսրայելցի խաղաղ բնակիչների վրա հարձակումներից, Մեհրաբյանն ասում է, որ դա ընդամենը ծխածածկույթ է և պարզապես պրոպագանդա։
Ավելին` սկզբնաղբյուրում։
Կարծիքներ