Նազարբաևը իր լիազորությունները հանձնել է երկրի գործող նախագահին
Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևը գործող նախագահին է հանձնել Ղազախստանի ժողովրդական ասամբլեայի նախագահի իր լիազորությունները: Օրենսդրության համաձայն՝ Նազարբաևը, որպես Ղազախստանի առաջին նախագահ, իրավունք ուներ ժողովրդական ասամբլեայի նախագահ մնալ ցմահ: Սակայն այսօր, ելույթ ունենալով ասամբլեայի 19 -րդ նստաշրջանում, իր լիազորությունները փոխանցել է երկրի գործող նախագահ Քասիմ-Ժոմարտ Տոկաևին:
Ասամբլեան խորհրդատվական մարմին է, որը միավորում է երկրում ապրող բոլոր ազգություններին: Այն հիմնադրվել է 1992-ին:
Կարծիքներ