Դատախազությունը Վարդան Ղուկասյանի եղբոր թոռան և Ռուբեն Մխիթարյանի խափանման միջոցների փոփոխությունը կբողոքարկի
Գլխավոր դատախազությունը Վարդան Ղուկասյանի եղբոր թոռան՝ Նարեկ Ղուկասյանի և փաստաբան Ռուբեն Մխիթարյանի խափանման միջոցների փոփոխության հետ կապված որոշումները կբողոքարկի Վճռաբեկ դատարանում:
«Հայկական ժամանակ»-ի հարցմանն ի պատասխան՝ այս մասին հայտնել են ՀՀ գլխավոր դատախազությունից:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Վերաքննիչ քրեական դատարանը դատավոր Վազգեն Ռշտունու նախագահությամբ վերացրել է փաստաբան Ռուբեն Մխիթարյանի խափանման միջոց կալանքը: Որևէ խափանման միջոց չի կիրառվել: Վերացվել է նաև Նարեկ Ղուկասյանի խափանման միջոցը:


Կարծիքներ