Նոյեմբերի 13-ից՝ երթևեկության սահմանափակումներ Երևանի կենտրոնի շուրջ 40 փողոցներում և պողոտաներում
Երևանի կենտրոնի բեռնաթափմանն ուղղված համալիր ծրագրի շրջանակում նոյեմբերի 13-ից Խանջյանից մինչև Սարյան և Գրիգոր Լուսավորչից մինչև Կորյուն հատվածներում, որը ներառում է շուրջ 40 փողոց և պողոտա, կարգելվի երթևեկությունը՝ առավելագույն զանգվածը 2.5 տոննա բեռնատարների համար:
Սահմանափակումները կգործեն առավոտյան 07:00-21:00-ն:
Տուգանքներից խուսափելու համար Երևանի քաղաքապետարանը հորդորում է հետևել ճանապարհային նշաններին:
Կարծիքներ