Թուրքիան փակել է իր բոլոր անցակետերը իրանական բեռնատարների համար
Թուրքիան փակել է իր բոլոր անցակետերը իրանական բեռնատարների համար, «Ռիա նովոստի»-ին հայտնել է Իրանի առևտրի զարգացման ասոցիացիայի ղեկավար Օզջան Ալաշը:
«Սահմանային անցակետերն իրանական բեռանատարների համար փակվել են՝ թուրքական բեռնատարների մուտքն Իրան արգելելուց հետո, այս որոշումը դրա պատասխանն է», - ասել է Ալաշը։
Նրա խոսքով՝ Իրանի և Թուրքիայի միջև ապրանքաշրջանառությունը կանգնել է՝ Իրանի և Ադրբեջանի սահմանին առկա լարվածության պատճառով։
Ըստ Օզջան Ալաշի, այս իրավիճակը բացասաբար կանդրադառնա Թեհրանի և Անկարայի առևտրատնտեսական հարաբերությունների վրա․ երկրների միջև ապրանքաշրջանառությունն առանց այն էլ նվազել էր՝ կորոնավիրուսի համավարակով պայմանավորված։
Կարծիքներ