Վլադիմիր Վարդանյանն ընտրվեց Սահմանադրական դատարանի դատավոր
Վլադիմիր Վարդանյանը ընտրվել է ՀՀ Սահմանադրական դատարանի դատավոր։
Ազգային ժողովում կայացած փակ քվեարկության արդյունքներով նրա թեկնածությանը կողմ է քվեարկել 67 պատգամավոր, դեմ՝ 0։
Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության նախագահը Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնի համար առաջադրել էր Վարդանյանի թեկնածությունը։


Կարծիքներ