Սպանեցինք և այսօր կանգնած ենք մեր պայծառամիտ ու լավատես նախնիներից նրանց առջև.... Հրանտ Մաթևոսյան

Սպանեցինք և այսօր կանգնած ենք մեր պայծառամիտ ու լավատես նախնիներից նրանց առջև.... Հրանտ Մաթևոսյան

«...Սպանեցինք և այսօր կանգնած ենք մեր պայծառամիտ ու լավատես նախնիներից նրանց առջև, ովքեր մեզ սիրում էին, ովքեր մեզ բերել են, ոգու և մտքի մեր այս աղետից հետո, հետաքրքիր է, նրանք մեզ դարձյա՞լ կսիրեին, մեզ նրանք դարձյա՞լ կբերեին. հետաքրքիր է, իր հեռու Ֆրեզնոյից Սարոյանը դարձյա՞լ իր բաց սրտով, ինքներս մեզնից ու ուրիշներից չվախենալու, մեզ և ուրիշին սիրելու հորդորով կգար այս երկիր. Սարյանը մեզ ու այս երկիրը այնպե՞ս կտեսներ ինչպես տեսել է. Թամանյանը մեր այս բնակչի համար ա՞յս քաղաքը կբարձրացներ։

Եվ՝ հեռավոր գալիքի մեր թոռները մեզ սիրելո՞ւ են, մեզ կսիրե՞ն։ Մենք ինքներս Կարսաբերդի անկման խայտառակությունը հանձնել ենք ոչ հայազգի զորահրամանատարին, մյուս խայտառակությունների գլխին ոչ մեր ազգի մի-մի հրեշ ենք կանգնեցրել և մեր ծույլ մտքով որոճում ենք, թե մեր փրկիչն էլ, թշնամին էլ մեզնից հեռու մի տեղ են։

Հիմա արդեն, վերջապես, կարողացանք տեսնել, որ մեր աղետների և ժամանակակիցն ենք, և գործուն մասնակիցը, և մենք մեզ սիրելի չենք...»։

ՀՐԱՆՏ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

Հետևեք մեզ նաև Տելեգրամում