Վաղը ազդարարման շչակներ են գործարկվելու Երևանի բժշկական համալսարանում
Արտակարգ իրավիճակների նախարարության կողմից ուսումնավարժության ընթացքում՝ մարտի 1-ին, գործարկվելու է ազդարարման շչակ:
Երևանի քաղաքապետի՝ «Երևան քաղաքի արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության և քաղաքացիական պաշտպանության համակարգերի նախապատրաստման 2022 թվականի հիմնական միջոցառումների պլան»-ի համաձայն, Քաղպաշտպանության միջազգային օրը՝ մարտի 1-ին, ժամը 15:00-ին Երևանի Մ.Հերացու անվան պետական բժշկական համալսարանում անցկացվելու է «Քաղաքացիական պաշտպանության միջոցառումների կազմակերպումն ու իրականացումը հակառակորդի հարձակման դեպքում» թեմայով ցուցադրական տակտիկական հատուկ ուսումնավարժություն:
Ուսումնավարժության փորձի ժամանակ մարտի 1-ին՝ ժամը 15:00-ին ուսումնավարժության ընթացքում գործարկվելու է ազդարարման շչակ:
Հնարավոր անհարմարությունների համար Երևանի քաղաքապետարանից հայցում են քաղաքացիների ներողամտությունը:
Կարծիքներ