Բայդենը փետրվարի 28-ին դաշնակիցների հետ կքննարարկի Ուկրաինայի շուրջ իրադրությունը
ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը փետրվաի 28-ին դաշնակիցների եւ գործընկերերի հետ կքննարկի Ուկրաինայի շուրջ իրադրությունը եւ ՌԴ-ի նկատմամբ միջոցների հարցը: Դա հետեւում Է Միացյալ Նահանգների ղեկավարի գրաֆիկից, որը փետրվարի 27-ի երեկոյան տարածել Է Սպիտակ տունը, տեղեկացնում Է ՏԱՍՍ-ը:
«Նախագահը կապի պաշտպանված գծով կզրուցի դաշնակիցների եւ գործընկերների հետ, որպեսզի քննարկի վերջին իրադրաձությունները, որոնք կապված են Ուկրաինայի վրա ՌԴ-ի հարձակման հետ, ինչպես նաեւ համակարգի մեր միասնական պատասխանը»,- ասված Է փաստաթղթում: Զրույցը նախատեսված Է Երեւանի ժանանակով 20:15-ին, այն տեղի կունենա մամուլի համար փակ ռեժիմով: Սպիտակ տունը չի հայտնում զրույցի մասնակիցների ցուցակը։
Կարծիքներ