Մեզ միանգամայն անհրաժեշտ է Գրենլանդիան. Թրամփ

Մեզ միանգամայն անհրաժեշտ է Գրենլանդիան. Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը The Atlantic պարբերականին տված հեռախոսային հարցազրույցում «ոչ այնքան քողարկված» սպառնալիք է հնչեցրել Վենեսուելայի նոր առաջնորդ Դելսի Ռոդրիգեսի հասցեին՝ հայտարարելով, որ «եթե նա ճիշտ չվարվի, շատ բարձր գին կվճարի՝ թերևս ավելի բարձր, քան Մադուրոն»։ Նա նկատի է ունեցել Նիկոլաս Մադուրոյին, որն այժմ գտնվում է Նյու Յորքի բանտախցում։

 

ԱՄՆ նախագահը նաև հավելել է, որ Վենեսուելան, հնարավոր է, վերջին երկիրը չէ, որը կենթարկվի ամերիկյան միջամտության։

 

«Մեզ միանգամայն անհրաժեշտ է Գրենլանդիան»,- ասել է նա՝ նկարագրելով կղզին որպես «ռուսական և չինական նավերով շրջապատված» տարածք։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում