Հունաստանի նախկին վարչապետ Սամարասը դեմ է Թուրքիայի հետ բանակցություններին
Հունաստանի նախկին վարչապետ Անտոնիս Սամարասը դեմ է արտահայտվել Թուրքիայի հետ բանակցությունների վերսկսմանը՝ հայտնում է ermenihaber-ը։
Նա խիստ քննադատության է ենթարկել ներկա վարչապետ Կիրիակոս Միցոտակիսի այսպես կոչված «հանդարտեցման դոկտրինը» և համոզված է, որ ծովահենների հետ հնարավոր չէ բանակցություններ վարել։
Անտոնիոս Սամարասին մտահոգել է նաև փաստը, որ Հունաստանի և Թուրքիայի միջև բանակցությունների վերսկսումը կհանգեցնի Եվրամիության կողմից Թուրքիայի նկատմամբ սահմանված պատժամիջոցների չեղարկմանը։
Կարծիքներ