Նոր Զելանդիայում հայտնաբերված ծղրիդի նոր տեսակն անվանել են երկրի վարչապետի պատվին
Նոր Զելանդիայում հայտնաբերված հսկա ծղրիդի նոր տեսակն անվանվել է երկրի վարչապետ Ջասինդա Արդերնի պատվին:
Ինչպես տեղեկացնում է The Guardian-ը, հսկայական երկարոտն միջատը, որն էնդեմիկ է Նոր Զելանդիայի համար, ստացել է Hemiandrus jacinda անվանումը: Էկոլոգիայի էվոլյուցիայի հարցով պրոֆեսոր Սթիվեն Թրևիքը, որը միջատին նման անվանում է տվել, նշում է, որ այդպիսի որոշում է կայացրել, քանի որ տպավորվել է «վարչապետի դիմագծերի արտացոլման նմանությամբ»:
«Դա տպավորիչ տեսակ է»,- ասել է գիտնականը՝ ընդգծելով միջատի գեղեցկությունը:
Այս ցեղատեսակի միջատի ավելի քան 100 ենթատեսակ է հայտնաբերվել ծառերին, քարանձավներում, և թփուտներում: Ինչպես և մյուս տեսակների ներկայացուցիչները, jacinda-ն որջ է փորում հողում, որից դուրս է գալիս գիշերը որս անելու համար:
Կարծիքներ