ՆԳՆ-ն արձագանքել է քաղաքացու՝ ոստիկանների կողմից բռնության ենթարկվելու հայտարարություններին
Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Բաբաջանյան փողոցում միրգ-բանջարեղենի բացօթյա առևտրով զբաղվող Սամվել Արշակյանը լրատվամիջոցների հետ զրույցում հայտնել է, որ ապրանքի առգրավման ժամանակ դեկտեմբերի 16-ին ոստիկանության ծառայողների կողմից բռնության է ենթարկվել:
Ըստ Արշակյանի, իրեն բերման ենթարկելիս նստեցրել են ոստիկաններին պատկանող քաղաքացիական ավտոմեքենան, հայհոյել և ծեծել:
ՆԳՆ-ից «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասացին, որ քաղաքացու ահազանգը ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչության կողմից ուսումնասիրվել է և բռնության դեպքեր չեն արձանագրվել:
«Բռնության դեպքեր չեն արձանագրվել թե բաժնի ներսում, թե դրսում գտնվող տեսախցիկներում»,- ասցին ՆԳՆ-ից:
Կարծիքներ