Այս տարի Չինաստանը լուսնային Նոր տարին նշում է անսովոր պայմաններում

Այս տարի Չինաստանը լուսնային Նոր տարին նշում է անսովոր պայմաններում

Այս տարի Մետաղական սպիտակ ցուլն իր լիազորություններն է ստանձնում՝ մյուս տարիների համեմատ ավելի խաղաղ պայմաններում:

Գարնանային փառատոն կոչվող այս տոնին չինացիներն անհամբեր են սպասում, քանի որ դա ընտանիքի անդամների համար լավ առիթ է հավաքվելու ու միասին անցկացնելու տոնական օրերը:

Այս տարի ամեն ինչ այլ է համաճարակի պատճառով: Չինաստանի կառավարությունը կոչ է արել քաղաքացիներին՝ չհեռանալ իրենց բնակության վայրերից: Դա, իհարկե, չի խանգարել, որ մեծ քաղաքներում մարդիկ պահպանեն տոնական տրամադրությունը և Նոր տարին նշեն ընկերների միջավայրում:

Համաճարակը չի փչացրել նաև քաղաքների զարդարանքը: Այս տարի էլ տոնական դեկորացիաների պակաս չկա. գիշերվանից Չինաստանի քաղաքները լուսավորվել են գույնզգույն լույսերով ու լապտերներով, փողոցները զարդարվել են ծաղիկներով, պարզապես դրանք սովորականի պես մարդաշատ չեն:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում