ԱՄՆ-ն շարունակում է աշխատանքը Գազայում հրադադարի վերականգնման և պատանդների ազատ արձակման ուղղությամբ
Ամերիկայի Միացյալ Նահանգները շարունակում է աշխատել Գազայի հատվածում հումանիտար հրադադարը վերսկսելու և ՀԱՄԱՍ-ի կողմից պատանդների ազատ արձակման ուղղությամբ։
Ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը, այս մասին հայտարարել է Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցությունների համակարգող Ջոն Քիրբին՝ հավելելով, որ գերիների թվում կան նաև ամերիկացիներ։
Նրա հավաստմամբ՝ անընդհատ աշխատում են տարածաշրջանի գործընկերների հետ հումանիտար հրադադարի վերականգնման և պատանդների ազատ արձակման շուրջ։
Կարծիքներ