Հակոբ Ասլանյանը կհեռացվի ՔՊ խմբակցությունից․ դա քաղաքական դավաճանություն է և դասալքություն․ Արսեն Թորոսյան

Հակոբ Ասլանյանը կհեռացվի ՔՊ խմբակցությունից․ դա քաղաքական դավաճանություն է և դասալքություն․ Արսեն Թորոսյան

Հակոբ Ասլանյանը կհեռացվի ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից:

Այս մասին Factor TV-ի եթերում հայտարարել է ՔՊ վարչության անդամ Արսեն Թորոսյանը՝ հակադարձելով ավելի վաղ Հակոբ Ասլանյանի արած այն հայտարարությանը, որ ինքը կասեցնում է ՔՊ-ի հետ համագործակցությունը մեկ ամսով։

Ասլանյանը Factor TV-ի եթերում դիմել էր խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանին, որպեսզի խմբակցության անդամներից ձևավորի պատգամավորական խումբ, որի առջև Հովիկ Աղազարյանը կտա պարզաբանումներ։

«Եթե խմբի անդամներին չհաջողվի համոզել ինձ՝ փոխել իմ մոտ ձևավորված կարծիքը, ապա իմ հետագա համագործակցությունը ՔՊ խմբակցության հետ դառնում է անհնարին, և հարցականի տակ է դրվում հետագա համագործակցությունը»,- հայտարարել էր պատգամավորը։

Արսենը Թորոսյանը հարցազրույցում գնահատելով Հովիկ Աղազարյանի և Հակոբ Ասլանյանի վարքագիծը, այն կոչել է քաղաքական դավաճանություն և դասալքություն։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում