Ցավում եմ, եթե որևէ մեկին արձագանքս կտրուկ կթվա․ Ժաննա Անդրեասյան
Այսօր Դվինում և Բջնիում առավել քան ակնհայտ տեսա, թե ինչպես չի կարելի վերականգնել հուշարձանը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը։
«Ամեն օր Հայաստանի՝ երկնքի տակ բաց թանգարան լինելու մասին խոսալով 1995 թվականից ի վեր որևէ հայտ չենք ներկայացրել Յունեսկո՝ նյութական մշակութային ժառանգության մասով, ու այս իմաստով երկրների շարքում նախավերջին տեղում ենք՝ կարծեմ Սենեգալից առաջ, իսկ մեր բացառիկ հուշարձանները իբրև թե վերականգնել ենք՝ գրեթե վանդալիզմի հասնող մոտեցմամբ։
Ցավում եմ, եթե որևէ մեկին արձագանքս կտրուկ կթվա։ Ում կտրուկ կթվա, առաջարկում եմ այցելել Դվին և Բջնի՝ տեսնելու այսպես կոչված վերականգնված հատվածները»,-նշել է նա։
Կարծիքներ