Լիվերպուլի կազմը ամենաթանկարժեքն է եվրոպական թոփ լիգաների չեմպիոնների շրջանում
Հաշվապահական KPMG ընկերությունը գնահատել է եվրոպական 6 ուժեղագույն լիգաների չեմպիոնների կազմերը։
Ամենաթանկարժեք կազմը Անգլիայի չեմպիոն «Լիվերպուլի» կազմն է։ Խաղացողների ընդհանուր արժեքը գնահատվել է 1,094 միլիարդ եվրո։
Կազմի արժեքով երկրորդ տեղում է Բունդեսլիգայի չեմպիոն «Բավարիան»։ Մյունխենյան թիմի կազմը գնահատվել է 943,4 միլիոն եվրո։ Երրորդը «Ռեալ Մադրիդն» է։ «Արքայական» ակումբի կազմը գնահատվում է 874,2 միլիոն եվրո։
Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի կազմը գնահատվել է 806,6 միլիոն եվրո, Իտալիայի չեմպիոն «Յուվենտուսինը»՝ 734, 8 միլիոն եվրո, Պորտուգալիայի չեմպիոն «Պորտուինը»՝ 214,4 միլիոն եվրո։
6 թիմերից 5-ի կազմի արժեքը նվազել է մեկ տարվա ընթացքում։ Միակ բացառությունը «Բավարիան» է, որի կազմի արժեքն ավելացել է 7 տոկոսով։
Ընկերությունը ֆուտբոլիստների արժեքները գնահատում է սեփական մեթոդաբանությամբ։ Տվյալները 2021 թվականի հունվարի 1-ի դրությամբ են։
Կարծիքներ