ԴԱՀԿ-ում խախտումներ են արձանագրվել․ Հաշվեքննիչ պալատի վերահսկողության արդյունքները. «Ժողովուրդ»
«ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը 2018-ին հոգեբանական ծառայությունների գնման համար ծախսել է 4 մլն 295 հազար դրամ, իսկ նախորդ տարվա առաջին կիսամյակում այդ նպատակով ծախսվել է 1.8 մլն դրամ:
Սակայն Հաշվեքննիչ պալատի նախորդ վերահսկողության արդյունքում արձանագրվել էր, որ ԴԱՀԿ չի սահմանել հոգեբանական ծառայության միավորի գին, չի վարել մատուցված հոգեբանական ծառայությունների քանակի հաշվառում և պայմանագրերով վճարումները կատարել է առանց հաշվարկային հիմքի: Օրինակ, 2018 թվականի հունիսի 22-ին ԴԱՀԿ-ն հոգեբանական փորձագիտական, դիագնոստիկ և խորհրդատվական ծառայություններ մատուցելու համար առանց մրցույթ իրականացնելու անհատ ձեռնարկատիրոջ հետ կնքել է պայմանագիր, որով յուրաքանչյուր ծառայության գին է սահմանվել 75 հազար դրամ:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ հոգեբանական ծառայությունների գնման մրցույթ է հայտարարվել ԴԱՀԿ-ի կողմից, ներկայացվել է 4 հայտ, սակայն դարձյալ մրցույթի հաղթող է ճանաչվել նույն անհատ ձեռնարկատերը: Պարզվել է, որ գնման մրցույթային հանձնաժողովը հնարավորություն չի ունեցել համեմատել և գնահատել մասնակիցների գնային առաջարկները, սակայն կայացրել է որոշում և հաղթող է ճանաչել նախորդ տարիներին այդ ծառայությունը մատուցած անհատ ձեռնարկատիրոջը»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
Կարծիքներ