Չեմ կարծում, թե Հայաստանի շահերից է բխում դադարեցնել անդամակցությունը ԱՊՀ-ում, ԵԱՏՄ-ում. Պուտին

Չեմ կարծում, թե Հայաստանի շահերից է բխում դադարեցնել անդամակցությունը ԱՊՀ-ում, ԵԱՏՄ-ում. Պուտին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն անդրադարձել է Հայաստանի հարաբերություններին ԵԱՏՄ–ի ու ԱՊՀ–ի հետ և Ղարաբաղի հարցին։ 

Պուտինը, մասնավորապես, ասել է. «Հայաստանում բարդ ներքաղաքական գործընթացներ են տեղի ունենում։ Չեմ կարծում, թե Հայաստանի շահերից է բխում դադարեցնել անդամակցությունն ԱՊՀ-ում, ԵԱՏՄ-ում։ Ի վերջո, կարծում եմ դա պետության որոշելիքն է։ Որքանով մենք գիտենք, Հայաստանի վարչապետի չմասնակցելը կապված է հայաստանյան որոշակի գործընթացների հետ և կապված չէ այս ինտեգրացիոն միավորումներին մասնակցելու ցանկության կամ դրա բացակայության հետ»։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում