Արգավանդ համայնքում ավարտվել են մարզի հրատապ խնդիրների լուծման ծրագրով նախատեսված աշխատանքները
Արմավիրի մարզպետարանը նշում է, որ առաջնահերթ խնդիրների լուծման ծրագրով բարելավվել է Արգավանդ համայնքի խմելաջրի համակարգը, հիմնանորոգվել է մշակույթի տան տանիքը, փոխվել են պատուհանները:
Ծրագրի շրջանակում խմելաջրի ջրագիծ է անցկացվել 12-րդ և 22-րդ փողոցներում՝ 30 տնտեսություն ապահովելով մշտական և որակյալ ջրով:
Ծրագրի մյուս բաղադրիչով էլ երկարատև և անվտանգ շահագործում է ապահովվել 1970-ականներին կառուցված մշակույթի տան համար, որտեղ տեղակայված են նաև համայնքապետարանը, հանդիսությունների սրահն ու մարզադահլիճը:
Նշվում է, որ Արգավանդում պետություն-համայնք համաֆինանսավորման սուբվենցիոն ծրագրով այս տարի իրականացվել են նաև ոռոգման մայր ջրանցքի 1-ին փողոցի 575 մ երկարությամբ հատվածի հիմնանորոգման աշխատանքներ` 200 տնտեսության տնամերձ հողատարածքները մշակելու լիարժեք հնարավորություն տալով:
Կարծիքներ