Փարաքար գյուղի մոտ մեքենաներ են բախվել․ կա տուժած

Փարաքար գյուղի մոտ մեքենաներ են բախվել․ կա տուժած

Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 19:18-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Փարաքար գյուղի ՃՈ մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ բախվել են «Nissan Altima» և «BMW» մակնիշների ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինիս վարորդը տուժել է։

Փրկարարները վարորդին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային։ Տուժածը հոսպիտալացվել է «Աստղիկ» ԲԿ, որտեղ նրա առողջական վիճակը գնահատվել է ծանր։

Փրկարարները հոսանքազրկել և փակել են ավտոմեքենայի գազի բալոնի փականը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում