D վիտամինի պակասի չորս ոչ ակնհայտ ախտանիշները
D վիտամինը շատ կարեւոր դեր ունի մեր օրգանիզմում. այն նպաստում է ոսկորների, ատամների եւ մկանների առողջության պահպանմանը: Այս վիտամինի պակասի պատճառով օրգանիզմը չի կարող ճիշտ կարգավորել կալցիումի եւ ֆոսֆատի քանակը եւ սկսում է ճարպային զանգված կուտակել:
Այս վիտամինն առանձնահատուկ կարեւորություն է ստացել կորոնավիրուսային համավարակի համատեքստում. որոշ հետազոտություններ ցույց են տվել, որ այն նվազեցնում է վարակման ռիսկը, ինչպես նաեւ հեշտացնում է COVID-19-ի ընթացքը, եթե մարդն, այնուամենայնիվ, վարակվել է:
Այս վիտամինի պակասն այսօր շատ տարածված խնդիր է, եւ ցուրտ եղանակը միայն սրում է այն: Ավելին, մարդիկ սովորաբար չեն կարողանում պարզել D վիտամինի պակասն իրենց մոտ, քանի որ դրա ախտանիշները հաճախ ակնհայտ չեն:
Քլիվլենդի կլինիկայի մասնագետները նշել են այս վիտամինի պակասի մի քանի ոչ ակնհայտ ախտանիշ.
Հոգնածություն
Հոգնածությունը D վիտամինի անբավարարության ամենատարածված ախտանիշներից մեկն է: Հոգնածությունը կարող է փոքր կամ նույնիսկ զգալի լինել:
Ցավի զգացողություն
Մկանային սպազմը կամ ցավը եւս կարող են D վիտամինի պակասի ախտանիշ լինել: Որոշ հիվանդներ եւս հայտնել են ոսկրերի անսովոր ցավերի մասին. ցավում էին ոտքերը եւ մեջքը:
Տրամադրության փոփոխություն
Այս վիտամինի պակասի մասին կարող է վկայել նաեր դեպրեսիայի նման տրամադրության փոփոխությունները:
Մազաթափություն
Մազաթափությունը եւս կարող է D վիտամինի պակասի ախտանիշ լինել:
Նշված ախտանիշների առկայության դեպքում մասնագետները խորհուրդ են տալիս խորհրդակցել բժշկի հետ եւ D վիտամինի անալիզ հանձնել:
Կարծիքներ