Կիևից Սլովակիա, ապա՝ Հայաստան. Աղաբեկյաններն Ուկրաինայից հեռացել են Սփյուռքի գործերի հանձնակատարի գրասենյակի օգնությամբ
Անչափահաս երեխայի հետ Կիևից Սլովակիա, ապա՝ վերադարձ Հայաստան: Ուկրաինահայ Աղաբեկյանների ընտանիքի Ուկրաինայից դուրսբերումը, Սլովակիայում դիմավորումը, կացարանի ապահովումը և հայրենիք վերադարձն իրականացվել է Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի և Սլովակիայի հայ համայնքի համակարգմամբ: Այս մասին տեղեկացնում է Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակը:
«Նրանք այսօր այցելել են հանձնակատարի գրասենյակ: Աղաբեկյանները նմանօրինակ բազմաթիվ ընտանիքներից մեկն են»,-ասված է հանձնակատարի ֆեյսբուքյան էջում:
Կարծիքներ