Ամուլսարի հանքավայրի շահագործման դիմաց Հայաստանը կստանա «Լիդիան Արմենիա»-ի բաժնետոմսերի 12,5 տոկոսը

Ամուլսարի հանքավայրի շահագործման դիմաց Հայաստանը կստանա «Լիդիան Արմենիա»-ի բաժնետոմսերի 12,5 տոկոսը

Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման դիմաց Հայաստանը կստանա «Լիդիան Արմենիա» ընկերության բաժնետոմսերի 12,5 տոկոսը։  


«Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկությունը հաստատեցին Էկոնոմիկայի նախարարությունից։

Ազգային ժողովում տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ  Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հայտնել էր, որ «Լիդիան Արմենիա» ընկերության հետ 250 միլիոն դոլարի պայմանագիր է կնքվելու։ Ճշտող հարցին՝ արդյոք Կառավարությունը 250 միլիոն դոլարով գնելո՞ւ է այդ բաժնետոմսերը, Էկոնոմիկայի նախարարությունից պատասխանեցին․


«Ոչ, Կառավարությունը ոչ մի բան չի ծախսում»,- ասացին Էկոնոմիկայի նախարարությունից։

Հայաստանի կառավարությունը 250 միլիոն դոլարի համաձայնագիր կստորագրի «Լիդիան Արմենիա» ընկերության հետ, որին պատկանում է Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման լիցենզիան։ՀՀ կառավարության, Եվրասիական Զարգացման բանկի և «Լիդիան Արմենիա» ՓԲ ընկերության միջև կստորագրվի Եռակողմ փոխըմբռնման հուշագիր։ ՀՀ կառավարության կողմից փաստաթուղթը կստորագրի ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում