Բեռնը և Կիևն ավարտել են Ռուսաստանում Ուկրաինայի շահերը ներկայացնելու շուրջ բանակցությունները
Շվեյցարիան Ուկրաինայի հետ պայմանավորվել է, որ Բեռնը կներկայացնի Կիևի շահերը Ռուսաստանում: Այս մասին հայտարարել է Շվեյցարիայի արտգործնախարարությունը:
«Ուկրաինան ցանկություն է հայտնել, որ Շվեյցարիան ներկայացնի իր շահերը Ռուսաստանում: Համապատասխան բանակցություններն ավարտվել են: Որպեսզի այս համաձայնագիրն ուժի մեջ մտնի, Ռուսաստանը պետք է իր համաձայնությունը հայտնի», - ասվում է հայտարարության մեջ:
Նախարարությունը նաև նշել է, որ Ուկրաինայում հակամարտության հենց սկզբից երկիրը պատրաստ է կողմերին տրամադրել բանակցային հարթակ, ինչպես նաև բովանդակային և փորձագիտական աջակցություն՝ հնարավոր բանակցությունների ընթացքում։
Կարծիքներ