Զարեհ Սինանյանը Սանկտ Պետերբուրգում մի շարք հանդիպումներ է անցկացրել
Նոյեմբերի 22-23-ը Սփյուռքի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն աշխատանքային այցով Սանկտ Պետերբուրգում և հարակից քաղաքներում էր:
Պուշկին քաղաքում Զարեհ Սինանյանը հանդիպել է հայ համայնքի ղեկավար Վրեժ Մելիքյանի հետ, այնուհետ այցելել «Ուրարտու» հայկական մեկօրյա վարժարան: Սանկտ Պետերբուրգում Գլխավոր հանձնակատարը եղավ նաև կրթամշակութային մեկ այլ հաստատությունում՝ «Խատուտիկում»:
Հայ իրավաբանների ասոցիացիայի պետերբուրգյան մասնաճյուղի հետ Զարեհ Սինանյանը քննարկել է Հայաստան-Սփյուռք գործակցության ներկայիս խնդիրներն ու օրենսդրական խոչընդոտները:
Ամփոփիչ հանդիպում է անցկացվել քաղաքի այլ կազմակերպությունների ներկայացուցիչների հետ:
Կարծիքներ