Թուրքական ոստիկանությունը հետաքննություն է վարում սոցցանցերում հաշիվների դեմ՝ բողոքի կոչերի համար
Թուրքիայի անվտանգության գլխավոր վարչությունը սոցկայքերում 271 օգտահաշիվ է հայտնաբերել, որոնց միջոցով բնակչության բողոքի դուրս գալու կոչեր են տարածվել ազգային արժույթի կտրուկ արժեզրկման ֆոնին: Ինչպես հաղորդում է NTV հեռուստաալիքը, իշխանությունները գործ են հարուցել այդ օգտահաշիվների սեփականատերերի դեմ:
Բողոքի ակցիաների գնալու կոչերի համար հիմք են հանդիսացել արժութային շուկայում տեղի ունեցող գործընթացները և ազգային արժույթի կտրուկ արժեզրկումը։
Ոստիկանությունը հայտարարել է, որ շարունակում է շուրջօրյա վերահսկել ինտերնետ-տարածքը եւ մտադիր է խիստ միջոցներ ձեռնարկել խախտողների դեմ:
Անցած գիշեր Թուրքիայի մի շարք քաղաքներում մարդկանց ոչ մեծ խմբեր փողոց են դուրս եկել՝ բողոքելով իշխանությունների ֆինանսական քաղաքականության դեմ։ Ստամբուլում ոստիկանությունը ստիպված է եղել կասեցնել այդ տարերային գործողությունները։ Զանգվածային բողոքի շարժման եւ խոշոր ցույցերի կազմակերպման բնակչության հնարավոր մտադրությունների մասին դեռեւս չեն նշվում:
Կարծիքներ