Ծիրանի օգտակար հատկությունները
Ծիրանի օգուտները. 7 հատկությունները
1. Ծիրանի մեջ պարունակվում է մեծ քանակությամբ կարոտին, որն օգնում է պաշտպանել օրգանիզմը միզածորանի, ստամոքսի և թոքերի քաղցկեղից: Պատկերացնո՞ւմ եք: Բայց որպեսզի հասնեք այսպիսի անհավանական պաշտպանության, անհրաժեշտ է ամեն օր ուտել 5-6 հատ թարմ ծիրան:
2. Ժամանակակից աշխարհում հաճախ տառապում ենք արագ հոգնելիությունից և կենսական ուժի պակասից: Բայց շնորհիվ ծիրանի մեջ պարունակվող մագնիումի և ֆոսֆորի՝ կարելի է դա շուտ լուծել: Ծիրանը բարելավում է նաև ուղեղի ակտիվությունը: Ուղղակի Ձեր ռացիոնում ծիրան ավելացրեք:
3. Եթե օրական օգտագործեք գոնե 100 գ ծիրան, ապա կարելի է անցավ և արագ ազատվել մարսողության հետ կապված պրոբլեմներից: Ծիրանը հատկապես օգտակար է աղեստամոքսային տրակտի պրոբլեմներ ունեցող մարդկանց համար:
4. Ծիրանն իր մեջ պարունակում է ռեկորդային քանակությամբ ֆլավոնոիդներ, որոնք բարենպաստ ազդեցություն են ունենում անոթների վրա և պնդացնում են դրանց պատերը: Ծիրան խորհուրդ է տրվում օգտագործել այն մարդկանց, ովքեր ունեն երակների վարիկոզային լայնացում:
5. Ծիրանը հանդիսանում է նաև գերազանց կոսմետիկ միջոց: Ծիրանից պատրաստված դիմակն օգնում է թարմացնել մաշկը և հարստացնել այն վիտամիններով և միկրոէլեմենտներով:
6. Ծիրանը շատ արդյունավետ հակամիկրոբային միջոց է: Դրա համար ինֆեկցիոն հիվանդության առաջին իսկ նախանշանների դեպքում անհրաժեշտ է ծիրանի հյութ օգտագործել:
7. Ծիրանը կալիումի պարունակությամբ ռեկորդակիր է, դրա համար էլ այն անհրաժեշտ է մարդկանց համար, ովքեր ունեն սրտանոթային պրոբլեմներ: Կալիումն օգտակար է առիթմիայի, ստենոկարդիայի և արյան բարձր ճնշման դեպքում
Կարծիքներ