Իտալիայում սկանդալ է բռնկվել Ուկրաինային զենք մատակարարելու պատճառով

Իտալիայում սկանդալ է բռնկվել Ուկրաինային զենք մատակարարելու պատճառով

Իտալիայում «Հինգ աստղերի շարժում» կուսակցության առաջնորդ Ջուզեպպե Կոնտեի և երկրի պաշտպանության նախարար Գիդո Կրոզետոյի միջև կոնֆլիկտ է ծագել Կիևին զենք մատակարարելու շուրջ: Այս մասին, ինչպես գրում է «ՌԻԱ նովոստին»՝ ասվում է Ֆատտո Կոտիդիանոյի հոդվածում:

Պարբերականի տվյալներով՝ Կրոզետոն Կոնտեին անվանել է «թաղային խուլիգան»՝ ռազմական օգնությունը դադարեցնելու և Ուկրաինային բանակցությունների սեղան վերադարձնելու կոչերի համար։ Քաղաքական գործիչն, ի պատասխան, մեղադրել է Իտալիայի պաշտպանության նախարարության ղեկավարին ժողովրդավարության սկզբունքները խախտելու մեջ և մատնանշել նրան զենքի հարցում տեսակետների կտրուկ փոփոխություն։

Անցած շաբաթ օրը Իտալիայի վարչապետ Ջորջ Մելոնին հայտարարել էր, որ Ուկրաինային զենքի մատակարարման հետ կապված խնդիրներ չեն լինի։ Նրա խոսքով, իշխող մեծամասնության բոլոր կուսակցությունները նախկինում միաձայն քվեարկել են այս հարցում։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում