Մարտակերտի ուղղությամբ կիրառվել են ծանր հրետանային միջոցներ․ Արծրուն Հովհաննիսյան

Մարտակերտի ուղղությամբ կիրառվել են ծանր հրետանային միջոցներ․ Արծրուն Հովհաննիսյան

Այսօր՝ վաղ առավոտյան, ադրբեջանական զինված ուժերը նորից սկսել են մարտական գործողությունները: Այս մասին այսօր տեղի ունեցած ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։

«Մինչև բուն մարտական գործողությունների մանրամասներին անդրադառնալը նշենք, որ Մոսկվայում ձեռք բերված պայմանավորվածությունները Ադրբեջանը բացարձակապես չի կատարել չի էլ պատրաստվել կատարելու»,- ասաց նա՝ հավելելով, որ Ադրբեջանի ղեկավարության հայտարարություններն այն մասին, որ նրանք պատրաստակամ են եղել կատարելու այդ պայմանավորվածությունները, լիովին կեղծիք են:

Հովհաննիսյանի խոսքով՝ ինչ-ինչ պատճառներով փորձում են մշտապես ապակայունացնել իրավիճակը և սանձազերծել մարտական գործողություններ:

ՊՆ ներկայացուցիչը ասաց, որ վաղ առավոտից նորից սկսել են հարձակողական գործողությունները երեք-չորս ուղղություններով:  

«Մասնավորապես, Մարտակերտի ուղղությամբ կիրառվել են ծանր հրետանային միջոցներ: Ամբողջ օրվա ընթացքում Ադրբեջանի զինված ուժերի ռազմաօդային ուժերը թուրքական օդուժի պատսպարման, աջակցության, հետախուզական և կառավարման կետերի աջակցությամբ, կիրառելով բազմատեսակ մարտական հարվածային ԱԹՍ-ներ, կատարել են նաև 36 մարտական թռիչք, որոնց ընթացքում հյուսիսային ուղղությամբ մեր հակաօդայիններին հաջողվել է խոցել 1 ՍՈՒ-25 գրոհիչ»,- ընդգծեց նա։

Արծրուն Հովհաննիսյանը նաև նշեց, որ օրվա ընթացքում տարբեր ձևերով մարտական գործողությունները շարունակվել են նաև հարավային ուղղությամբ` զրահատեխնիկայի, հրետանու և այլ միջոցների կիրառությամբ: 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում