Ճապոնիայի վարչապետը Տոկիոյում կայացած Օլիմպիական խաղերը համարել է հիանալի
Ճապոնայի վարչապետ Յոսիհիդե Սուգայն Տոկիոյում օգոստոսի 8-ին ավարտված ամառային Օլիմպիական խաղերը համաերլ Է հիանալի:
«Մարզիկների ելույթների շնորհիվ կայացած մրցումները դարձան հիանալի: Ես ցանկանում եմ շնորհակալություն հայտնել բոլոր ատլետներին. նրանց, ովքեր հասան հաջողությունների, եւ նրանց, ովքեր չկարողացան անել վերջին քայլը դեպի իրենց նպատակը,- ասել Է Սուգան տեսաուղերձում, որն օգոստոսի 9-ին հրապարակվել Է նրա վարչակազմի Twitter-ում:
Որոշ օտարերկրացի դիտորդներ Օլմպիական խաղերում կորոնավիրուսի տարածման դեմ մեր կողմից ձեռնարկված միջոցները որակեցին չափազանց խիստ: Սակայն մյուսները բարձր գնահատեցին մեր ջանքերն՝ ընդգծելով, որ մրցումները հաջողությամբ են կազմակերպվել հենց այն պատճառով, որ դանք տեղի ունեցան Ճապոնիայում: Ամբողջ սրտով շնորհակալություն եմ հայտնում դրա համար Խաղերի անձնակազմին, բուժաշխատողներին եւ կամավորներին»: Տոկիոյի Օլիմպիական խաղերը տեղի ունեցան հուլիսի 23-ից մինչեւ օգոստոսի 8-ը, մրցումների մեծ մասը տեղի ունեցավ առանց հանդիսականների:
Դրանցում խաղարկվեցին 339 կոմպլեկտ պարգեւներ: Մեդալների ընդհանուր հաշվարկով հաղթանակ տարավ ԱՄՆ-ը (39-41-33), երկրորդը Չինաստանի թիմն Էր (38-32-18), երրորդը Ճապոնիայինը (27-14-17), չորրորդը՝ Մեծ Բրիտանիայինը (22-21-22): Ռուսաստանի հավաքականն զբաղեցրեց հինգերորդ տեղը՝ նվաճելով 20 ոսկե, 28 արծաթե եւ 23 բրոնզե պարգեւներ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Կարծիքներ