ՔՊ-ն պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու է առաջադրել Վլադիմիր Վարդանյանին

ՔՊ-ն պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու է առաջադրել Վլադիմիր Վարդանյանին

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու է առաջադրել պատգամավոր Վլադիմիր Վարդանյանին:

Ինչպես տեղեկացնում է Ազգային ժողովում այս մասին հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը:

Թեկնածուին կենսագրությունը ներկայացրեց պատգամավոր Արփինե Դավոյանը:

Վլադիմիր Վարդանյանը իր ելույթում նշեց, որ մեծ պատիվ է համարում 8-րդ գումարման Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրվելը: «Սա մեծ պատիվ է և միաժամանակ չափազանց մեծ պատասխանատվություն՝ հաշվի առնելով այն մարտահրավերները, որոնք ծառացած են մեր պետության առջև: Գիտեք, որ պատիվ եմ ունեցել նախագահել 7-րդ գումարման Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը: Սա ևս չափազանց պատվաբեր և չափազանց պատասխանատու պաշտոն էր: Գիտեք, որ Հայաստանի խորհրդարանական պատմության մեջ ձևավորվել է այնպիսի իրավիճակ, որ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովը դիտարկվում է եթե ոչ ամենածանրաբեռնվածը, ապա ամենածանրաբեռնվածներից մեկը, բայց 7-րդ գումարման Ազգային ժողովն ուներ որոշակի առանձնահատկություններ, որովհետև բախվեցինք աննախադեպ իրավիճակների հետ, որն էլ ավելի դժվարացրեց և բարդացրեց հանձնաժողովի աշխատանքները՝ մեծացնելով հանձնաժողովում քննարկվող հարցերի ծավալը»,- ասաց Վարդանյանը:

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում