Հայաստանում 2022 թվականին հանցագործության դեպքերն աճել են 24,4 տոկոսով
2022 թվականի ընթացքում Հայաստանի Հանրապետությունում արձանագրվել է հանցագործության 37 հազար 612 դեպք (2021 թվականին՝ 30 հազար 245)։ Նախորդ տարվա համեմատությամբ հանցագործության դեպքերն աճել են 7367-ով կամ 24.4 տոկոսով: Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկացավ Գլխավոր դատախազության 2022 թվականի գործունեության մասին հաղորդումից։
«2022 թվականին արձանագրվել է ոչ մեծ ծանրության, միջին ծանրության, ծանր ն առանձնապես ծանր հանցագործությունների աճ: 2021 թվականի համեմատությամբ ոչ մեծ ծանրության հանցագործությունների դեպքերն աճել են 2831-ով կամ 19.3 տոկոսով (2021 թվականին` 14629, 2022 թվականին` 17.460), միջին ծանրության հանցագործությունների դեպքերը՝ 2383-ով կամ 29.8 տոկոսով (2021 թվականին՝ 7988, 2022 թվականին՝ 10.371), ծանր հանցագործությունների դեպքերը՝ 633-ով կամ 14.2 տոկոսով (2021 թվականին՝ 4447-5080), իսկ առանձնապես ծանր հանցագործությունների դեպքերը՝ 530-ով կամ 151.4 տոկսով (2021 թվականին՝ 350-880): Առանձնապես ծանր հանցագործությունների դեպքերի 530-ով աճը պայմանավորված է 482 սպանության դեպքերով, որոնցից 484-ը հանկարծամահության դեպքերն են, որոնք նախկինում որպես հանցագործություն չէին հաշվառվում:
Հետևաբար, 2022 թվականին կատարվել է 396 առանձնապես ծանր հանցագործություն, որը 46-ով կամ 13 տոկոսով ավել է նախորդ տարվա ցուցանիշից»,- ասված է Գլխավոր դատախազության տարեկան հաղորդման մեջ։
Նշվում է, որ հանցագործության 37.612 դեպքի բացարձակ մեծամասնությունը՝ 84.1 տոկոսը, ոչ մեծ (21.281 դեպք կամ 56.6 տոկոս) ն միջին ծանրության (10.371 դեպք կամ 27.6 տոկոսը) հանցագործություններն են: Առանձնապես ծանր հանցագործություններն ընդհանուր հանցագործությունների զանգվածում կազմում են 2.3 տոկոսը (2021 թվականին՝ 1.2 տոկոս), իսկ ծանր հանցագործությունները՝ 13.595 (2021 թվականին՝ 14.7 տոկոս):
«2012-2022 թվականների հանցավորության կառուցվածքը վկայում է, որ ընդհանուր հանցագործությունների կազմում ծանր ն առանձնապես ծանր հանցագործությունների տեսակարար կշիռն արտահայտող միջին տարեկան տոկոսային ցուցանիշը կազմել է 17.2 տոկոս: Մինչդեռ, 2022 թվականին ծանր ն առանձնապես ծանր հանցագործությունները կազմել են ընդհանուր հանցագործությունների 15.8 տոկոսը: 2012-2022 թվականների ընթացքում նշված ցուցանիշից ավելի ցածր ցուցանիշ արձանագրվել է միայն 2017 թվականին՝ 14.3 տոկոս»,- ասված է հաղորդման մեջ։
Կարծիքներ