Շուշան Պետրոսյանը մեկնաբանում է, թե ինչու է հարվածել քաղաքացուն
Ես կարող եմ ձեզ պատմել, թե ինչպես խանութում ինձ վրա հարձակվեց շատ տգեղ լեքսիկոնով մի տիկին' սարսափելի բառերով և փոքրիկ միջադեպ տեղի ունեցավ: Այս մասին Araratnews.am-ի հետ զրույցում ասաց երգչուհի Շուշան Պետրոսյանը մեկնաբանելով Shamshyan.com-ի տեղեկությունները, որոնց համաձայն ինքը ծեծի ենթարկել քաղաքացիներից մեկին: Խանութում այլ քաղաքացու հետ ծեծկռտուքը, որի ժամանակ ինքը հարվածներ է հասցրել այլ քաղաքացուն, Շուշան Պետրոսյանը մեղադրեց իշխանություններին և Նիկոլ Փաշինյանին: «Այդ կինը խանութում ինձ տեսավ ու սկսեց գոռգոռալ, թե դավաճանները ինչ գործ ունեն այս խանութում: Ազգը դավաճան հողատու, դավաճան, սրիկաներ: Դա նորմալ երևո՞ւյթ ա: Ես իմ քաղաքում մտնում եմ խանութ ու ինչ որ կին իրեն թույլ է տալիս ամենավերջին բառերով վիրավորել: ինձ երկիրը ծախող անվանելը կարծում եմ տգեղ բան է»,- ասաց Պետրոսյանը: Araratnews.am-ի հարցին, թե Շուշան Պետրոսյանը հարվածել է տիկնոջը, երգչուհին հրաժարվեց մեկնաբանել: Նկատենք, որ ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում: Հիշեցնենք' մամուլում լուրեր էին տարածվել, որ եչրգչուհի Շուշան Պետրոսյանը ծեծի է ենթարկել քաղաքացիներից մեկին:
Հայկ Մագոյան
Կարծիքներ