44-օրյա պատերազմի մասնակից՝ Վերա Սաֆարյանը «Միսիս Եվրոպա 2022» մրցույթում զբաղեցրել է 2-րդ հորիզոնականը
Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում կայացած `«Միսիս Եվրոպա 2022» մրցույթին Հայաստանը ներկայացրել է մոդել Վերա Սաֆարյանը`զբաղեցնելով 2-րդ տեղը, հայտնում է «Դիզակ» թերթն իր ֆեյսբուքյան էջում:
Մրցույթի մասնակցության պարտադիր պայման է, որ մասնակիցները պետք է ամուսնացած լինեն և երեխաներ ունենան: Վերան մեկ որդի ունի՝ 7-ամյա Ալեքսանդրը։
Մրցույթի ավարտից հետո Վերան գրառում է արել փայլուն արդյունքի մասին՝ միաժամանակ հիշատակելով Հադրութն ու շնորհակալություն հայտնելով իր ծնողներին։
Հայրը՝ Արտյուշա Սաֆարյանը («Ժելեզնի»), զոհվել է Արցախյան 1-ին պատերազմի ժամանակ՝ չհասցնելով տեսնել դստեր ծնունդը։
Հավատարիմ արմատներին՝ Վերան մասնակցել է 2020թ պատերազմին՝ իր բաժին պարտքը կատարելով հայրենիքի ու նվիրյալ հոր առջև։
Այժմ Վերայի պայքարը բեմում է, որը նույնպես պատվով է հաղթահարում։
Կարծիքներ