Նորվեգիայի արտաքին գործերի նախարարը կայցելի Հայաստան
Նորվեգիայի թագավորության արտաքին գործերի նախարար Աննիկեն Հյուիթֆելդը կայցելի Հայաստան: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հաղորդագրություն է տարածել Նորվեգիայի կառավարության կայքը:
Աննիկեն Հյուիթֆիլդը հանդիպումներ կունանա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի հետ:
«Նորվեգիայի Արտաքին գործերի նախարարը Հայաստանում կլինի երկրի համար դժվար ժամանակներում։ Տարածաշրջանում լարվածությունը բարձր է ինչպես Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հակամարտության, այնպես էլ Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմի պատճառով։ Իր ելույթներում տիկին Հյուիթֆելդը ուշադրությունը կկենտրոնացնի Հայաստանի հետ Նորվեգիայի համերաշխության վրա և կուսումնասիրի այն ուղիները, որոնց միջոցով Նորվեգիան կարող է աջակցել կարևոր բարեփոխումներին»,- նշված է հաղորդագրության մեջ:
Հայաստան այցի ընթացքում Նորվեգիայի ԱԳ նախարարը հանդիպումներ կունենա նաև քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ, որոնք՝ ի թիվս այլ խնդիրների, աշխատում են խոսքի ազատության և մարդու իրավունքների առաջխաղացման ուղղությամբ:
Մինչ Հայաստան ժամանելը Նորվեգիայի ԱԳ նախարարի կայցելի նաև Վրաստան։
Կարծիքներ